Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ որոշակի վարկատեսակներով աճի տեմպի կտրուկ դանդաղում կա (օրինակ` սպառողական վարկերի մասով), բայց կա նաեւ վարկատեսակների որոշակի սեգմենտ, որը բավականին մեծ աճ ունի։ «Նախորդ տարվա դեկտեմբերի ընթացքում՝ բանկերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, եկել էինք նաեւ ծրագրային ցուցանիշի, որի հիման վրա բանկերն իրականացրեցին վատորակ վարկերի դուրսգրումներ, նույնն արվելու է նաեւ այս տարվա ընթացքում։ Դրանով է նաեւ որոշակիորեն պայմանավորված շահութաբերության նվազումը եւ այլ պրոցեսների ընթացքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ ԿԲ համոզմունքը, որի շուրջ բանկերի հետ չունեն որեւէ տարաձայնություններ, այն է, որ պետք է «արտացոլենք այն իրավիճակը, որը կա Հայաստանի բանկային համակարգում»։ «Արդյոք, մենք հետագայում եւս գնալո՞ւ ենք հնարավոր թուլացումների։ Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ դա խիստ հավանական սցենար է, որովհետեւ այս տարվա ընթացքում մենք փորձելու ենք հնարավորինս մոտենալ այն իրականությանը, որը կա»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 1518