Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում կկառուցվի 17,6 Մվտ հզորությամբ «Գետավան-1» ՀԷԿ-ը, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:Շուրջ $25 մլն արժեքով նախագծի մեկնարկը տրվելու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն դրան միանալու հնարավորություն կունենան նաեւ այլ ներդրողներ:«Արցախի բռնազավթված տարածքներում է մնացել մեր էներգետիկ հզորությունների զգալի մասը, եւ ԱՀ-ն արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Ստեղծված պայմաններում Արցախի տնտեսության վերականգնումը, մեր կենսագործունեությունը մեծապես կախված են էներգետիկ հնարավորություններից: Ուստի, էներգետիկ ինքնաբավությունը վերականգնելու եւ տնտեսության զարգացումը խթանելու նպատակով որոշել ենք կառուցել նոր խոշոր ՀԷԿ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 1180