Երեւան /Մեդիամաքս/. Quick արագ սննդի բելգիական ցանցը հայտարարել է Հայաստանի շուկա դուրս գալու ծրագրերի մասին##:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԱՊՀ երկրներում Quick-ը աշխատելու է “Տաշիր” ընկերությունների խմբի հետ, որը ղեկավարում է Սամվել Կարապետյանը: 2007 թվականի հուլիսին գործընկերները ստեղծել են “Քվիք Ռոսիա” ՀՁ-ն:Quick-ը ծրագրում է դուրս գալ նաեւ Ղազախստանի, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի շուկաներ:Ռուսաստանում Quick ապրանքանիշով այս տարվա ապրիլին երկու ռեստորան է բացվել` Մոսկվայում ու Տուլայում:Quick-ը հիմնվել է Բելգիայում 1971 թվականին: Ներկայումս ցանցի մեջ մտնում են 414 ռեստորաններ Ֆրանսիայում, Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում: Tweet Դիտում՝ 6965