ՀայՓոստը գործարկում է YES ծառայությունը

02.08.2021 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #YES ծառայություն #Երեւան
ՀայՓոստը սկսում է մատուցել նոր՝ YES (Երեւան Էքսպրես Սերվիս) սուրհանդակային էքսպրես առաքման ծառայությունը Երեւան քաղաքում:

ՀայՓոստն առաջին անգամ առաջարկում է Տնից ընդունում (Pick up) եւ Տուն առաքում (Home delivery) լրացուցիչ ծառայությունները, որոնք մատուցվում են Երեւանի ամբողջ տարածքով:

Ծառայության շրջանակում ՀայՓոստը հնարավորություն է տալիս հեռակա առեւտրով զբաղվող գործընկերներին Երեւան քաղաքում օգտվել արագ եւ հուսալի սուրհանդակային ծառայությունից։

«ՀայՓոստը մշտապես բազմազանեցնում է իր բիզնես ուղղությունները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը: YES-ի գործարկմամբ ՀայՓոստը նոր հարմարավետ եւ շահավետ ծառայություն է ավելացնում իր գործառույթներին: Առաջիկայում նմանատիպ նորություններ էլի կլինեն, որոնք ուղղված են մեր հաճախորդների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելուն»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

YES ծառայության մանրամասներն՝ այս հղմամբ:
Դիտում՝ 1688

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW