Երեւան /Մեդիամաքս/. “Կորնետ-ԱՄ” ընկերությունը` Հայաստանում ռուսաստանյան “ԿՈՄՍՏԱՌ-ՕՏՍ”-ի դուստր ձեռնարկությունը##, ավարտել է WiMAX անլար ցանցի ներդրման առաջին փուլի իրականացումը:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “ԿՈՄՍՏԱՌ-ՕՏՍ”-ի մամլո ծառայությունում, լայնաշերտ հասանելիության WiMAX տեխնոլոգիայով ստեղծված ցանցը կազմված է 24 հիմնական կայաններից, որոնք միացված են միմյանց ռադիոռելեային գծերով եւ կապի վարձակալված ալիքներով: Կապը նախատեսված է հեռահաղորդակցային ծառայությունների ողջ տեսականու, այդ թվում` տվյալների փոխանցման, թվային հեռախոսագծերի, արագընթաց ինտերնետի, առեւտրային ցանցերի կազմակերպման եւ այլնի համար:“Մենք իրագործել ենք Հայաստանում մեր լայնածավալ ներկայության զարգացմանն ուղղված ռազմավարական նախագծի առաջին մասը: Հաջորդ կարեւոր քայլը լինելու է երկրում ձայնային կապի ծառայությունների զարգացումը”,- ասել է “ԿՈՄՍՏԱՌ-ՕՏՍ”-ի տարածաշրջանային զարգացման գծով փոխնախագահ Վիկտոր Կորեշը:Նա տեղեկացրել է, որ “Կորնետ-ԱՄ”-ը հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 60 հազար համարի տարողունակության տրամադրման վերաբերյալ: Tweet Դիտում՝ 6055