Top Airlines in the World ամենամյա վարկանիշի հեղինակները Qatar Airways-ը ճանաչել են աշխարհի լավագույն ավիաընկերություն, հաղորդում է Secretmag-ը:Վարկանիշը հաշվի է առնում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են թռիչքների անվտանգության մակարդակը, սպասարկումը ինքնաթիռում, ուղեւորների հարմարավետությունը եւ թռիչքների երթուղիները: Այս տարի փորձագետները գնահատել են նաեւ ավիաընկերության արձագանքը կորոնավիրուսի համավարակին:Qatar Airways- ը ճանաչվել է լավագույն ավիափոխադրող՝ ինքնաթիռի սրահի նորարարական լուծումների, հարմարավետության եւ COVID-19 համավարակի ընթացքում կատարված աշխատանքի համար: Փորձագետների ընտրության վրա ազդել է նաեւ այն գործոնը, որ այս ընկերությունն առաջինն է անցել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի անվտանգության աուդիտը եւ առաջիններից էր, որը սկսեց պատվաստված ուղեւորների համար հավաստագրի թեստավորումը:2021 թվականի ցուցակում երկրորդ տեղը ստացել է երկարամյա առաջատար Air New Zealand-ը, երրորդը՝ Singapore Airlines-ը: Առաջին հնգյակում ընդգրկված են նաեւ ավստրալիական Qantas-ը եւ Դուբայում տեղակայված Emirates-ը:Փորձագետների փոխանցմամբ՝ այս տարի համավարակի պատճառով ավիաընկերությունների շահութաբերությունը բացառել են չափանիշների ցանկից:Վարկանիշում ընդգրկվելու համար ավիաընկերությունները պետք է ունենան անվտանգության 7 աստղ: Դրանք շնորհվում են`ելնելով վթարների եւ այլ միջադեպերի քանակից: Բացի այդ, գնահատման վրա ազդում են պետական ստուգումներին մասնակցությունը եւ COVID-19-ին պատրաստվածությունը: Համաշխարհային 350 ավիաընկերություններից միայն 150 ավիափոխադրող է ստացել 7 աստղ: Tweet Դիտում՝ 1696