ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովի (FTC) տվյալներով՝ ամերիկացիներն ընդհանուր առմամբ $501 միլիոն են կորցրել COVID-19-ի հետ կապված խարդախների գործունեության հետեւանքով, հաղորդում է Finmarket-ը:Անցած տարվա սկզբից գերատեսչությունը սպառողներից ավելի քան 558 հազար բողոք է ստացել, որոնք այսպես թե այնպես կապ ունեին կորոնավիրուսի համավարակի հետ, դրանցից 60%-ի դեպքում հաղորդվում էր խարդախությունների մասին: Մեկ անձի համար միջին կորուստը կազմել է մոտ $370: Զեղծարարները տարատեսակ սխեմաներ են օգտագործել ամերիկացիներից գումար շորթելու համար, նշում է FTC-ը:Հաղորդագրություններից շուրջ 16%-ը (53 հազ.) բաժին է ընկել առցանց առեւտրին, քանի որ համավարակի ընթացքում ամերիկացիները սկսել են ավելի ակտիվ պատվերներ կատարել առցանց խանութներում: Շատերը կեղծ կայքերի զոհ են դարձել, որոնք պահանջված ապրանքների պատվերներ էին ընդունում՝ այդպես էլ չառաքելով վճարված ապրանքները գնորդներին:Զբոսաշրջության ոլորտում տարբեր հնարավորությունների հետ կապված զեղծարար գործողությունների արդյունքում ամերիկացիների կորուստները կազմել են շուրջ $77 միլիոն:Միաժամանակ, Ամերիկայի սպառողների ֆեդերացիան (CFA) հաղորդել է, որ սպառողներից ստացված ամենաշատ բողոքները վերաբերել են առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացմանը, ներառյալ՝ մաքրող միջոցներ, դիմակներ եւ այլն: Tweet Դիտում՝ 1415