Ֆրանսիացի փորձագետների հետ քննարկվել են հարկերից խուսափելու մեխանիզմները

27.07.2021 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #AFD
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող եւ Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա  առաքելություն:

Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» եւ «Ռիսկերի վերլուծություն եւ դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության փորձագետների եւ ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետներն օրինակներով ներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ում առկա օրենսդրական կարգավորումները եւ ստուգման գործընթացները, ինչի հիման վրա առաջարկվել են ռիսկերի վերհանման եւ վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ում հարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։ Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաեւ ֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանման բանաձեւերը:

Ծրագրի թիմը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եւ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի հետ՝ ամփոփելու հանդիպումների արդյունքները, ինչպես նաեւ քննարկելու հետագա քայլերը։

Առաքելությունը գլխավորել է ծրագրի գլխավոր փորձագետ, Ֆրանսիայի հանրային ֆինանսների գլխավոր վարչության ներկայացուցիչ (DGFIP) Ժակ Շերբեթյանը:

ՊԵԿ-ում հիշեցրել են, որ 2018թ. մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության եւ ՀՀ ֆինանսների նախարարության միջեւ կնքել է 500,000 եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումների:

2019թ. հուլիսին Էքսպերտիզ Ֆրանսի եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջեւ կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝ 2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:
Դիտում՝ 1509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW