Երկրորդ եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են
23.07.2021 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ financialtribune.com

Խոշորագույն հարկատուների ցանկը 2021թ. երկրորդ եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գազպրոմ Արմենիա»-ն: Վերջինի վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 28.45 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 9.4%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 25.99 մլրդ դրամ, իսկ հարկատուների ցուցակում եղել է երկրորդը):
Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Ընկերությունը հունվար-հունիս ամիսներին վճարել է 26.81 մլրդ դրամի հարկ, ինչը գերազանցում է 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 15.6%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 23.19 մլրդ դրամ, զբաղեցնելով երրորդ տեղը):
Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն»-ն է՝ 25.39 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է չորրորդը, իսկ ներկա պահին վերջինի վճարած հարկերը ավելացել են 54.1%-ով:
Ցանկում չորրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է (նախորդ տարի եղել է առաջինը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 12.94 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26.27 մլրդ դրամի փոխարեն (անկումը կազմել է 50.7%):
Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2021թ. հունվար-հունիսի տվյալներով, վճարել է 12.42 մլրդ դրամի հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 22.2%-ով (նախորդ տարի կրկին եղել հինգերորդը):
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաև՝
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը` 10.22 մլրդ դրամ (աճ՝ 12.8%)
«Թեղուտ»-ը՝ 9.8 մլրդ դրամ (աճ՝ 150.7%)
«ՄՏՍ Հայաստան»-ը՝ 8.88 մլրդ դրամ (աճ ՝ 33.1%)
«ՍիՓիԷս Օիլ»-ը` 6.81 մլրդ դրամ (անկում՝ 30.3%)
«Ֆլեշ»-ը՝ 6.35 մլրդ դրամ (անկում՝ 20.2%)
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: