ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամարը, որն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը եւ հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն:Վստահության հեռախոսահամարը ՀայՓոստ ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների եւ սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները եւ առաջարկները հայտնել եւ ստանալ հետադարձ կապ: Հաճախորդները կարող են նաեւ նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ tnoren@haypost.am հասցեին: Հաճախորդները կարող են կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00: «ՀայՓոստ ընկերությունը զարգացման ռազմավարության շրջանակում նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը՝ իրականացնելով թափանցիկ եւ բաց գործունեություն: Վստահության հեռախոսահամարի գործարկումը հնարավորություն կտա եւս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների փորձառությունը եւ բարձրացնել գոհունակության մակարդակը»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:ՀայՓոստի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանը նշել է, որ վստահության հեռախոսահամարի եւ գլխավոր տնօրենին ուղղված էլեկտրոնային հասցեի գործարկումով վստահեցնում են՝ ՀայՓոստի հաճախորդների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց կստանա արձագանք եւ արդյունավետ լուծում: Tweet Դիտում՝ 2073