Բիթքոինը կինտեգրվի Twitter-ի պրոդուկտներում

23.07.2021 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիթքոին #Twitter #Ջեք Դորսի
Բիթքոին կրիպտոարժույթը կինտեգրվի Twitter սոցիալական ցանցի եղած պրոդուկտներում եւ ծառայություններում, ներառյալ՝ վճարովի բաժանորդագրությունը, առեւտուրը եւ հեղինակներին աջակցելու հնարավորությունը:

Այս մասին հաղորդում է Rusbase-ը` վկայակոչելով սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսիին, ով կարծում է, որ բիթքոինը համացանցի գլոբալ արժույթի դերի լավագույն թեկնածուն է:

«Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է: Կարծում եմ՝ բաց ստանդարտը, որը հարազատ է համացանցի համար, ճիշտ ճանապարհն է: Հետեւաբար, մեր ուշադրությունն, ի վերջո, կկենտրոնանա բիթքոինի վրա»,- ասել է Ջեք Դորսին:

Ջեք Դորսին գլխավորում է նաեւ Square ընկերությունը, որը զբաղվում է վճարային համակարգերի ստեղծմամբ: Մայիսին ընկերությունը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի՝ բիթքոինում ներդրումներից ստացված եկամուտը կազմել է $3,5 միլիարդ:

Վերջին անգամ Square-ը ներդրել է բիթքոինի մեջ փետրվարին, երբ գնել էր  $170 միլիոնի կրիպտոարժույթ՝ $ 51 հազար միջին գնով:
Դիտում՝ 3145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW