«ՊրոԿրեդիտԲանկը» Վրաստանում բացել է 5 նոր մասնաճյուղ

14.07.2008 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Վերջին ամսվա ընթացքում «ՊրոԿրեդիտԲանկը» երեք նոր մասնաճյուղեր է հիմնել Թբիլիսիում եւ մեկական` Օզուրեգեթիում եւ Զուգդիդիում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Նովոստի-Գրուզիան», ներկայումս «ՊրոԿրեդիտԲանկն» ունի 49 մասնաճյուղ Վրաստանի բոլոր շրջաններում: Այդ թիվը 2008թ.-ի վերջում կավելանա նինչեւ 57: Նախատեսվում է 5 նոր մասնաճյուղեր գործարկել Թբիլիսիում, ինչպես նաեւ Բորժոմիում, Զեստաֆոնիում ու Ախալցխայում:

Բանկը նախատեսում է ընդլայնել նաեւ իր բանկոմատների ցանցը: Ներկայումս Վրաստանում գործում են «ՊրոԿրեդիտԲանկի» 83 բանկոմատներ, մինչեւ տարեվերջ դրանց թիվը կհասնի 100-ի:

«ՊրոԿրեդիտԲանկն» իր գործունեությունն սկսել է Վրաստանում 1999 թվականին: Բանկի գործունեությունն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Բանկի բաժնետերերն են ProCredit Holdings-ը` 92,6%, եւ IPC-ը` 7,4%:

Դիտում՝ 7940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW