SWIFT-ը վճարումների նախնական վավերացման ծառայություն է գործարկում
22.07.2021 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bbci.co.uk

Վճարումների նախնական վավերացման նոր ծառայությունը SWIFT-ի ռազմավարության առանցքային տարրն է՝ ամբողջ աշխարհում ակնթարթային գործարքներ իրականացնելու առումով, ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ընկերությունում ընդգծել են, որ այսօր միջսահմանային վճարումների մեծ մասն իրականացվում է առանց որեւէ խնդրի:
«Այնուամենայնիվ, որոշ վճարումներ դեռեւս իրականացվում են ուշացումներով կամ չեն հասնում ստացողին: Նման դեպքերում խափանումների հիմնական պատճառը կապված է առաջին հերթին վճարումը ստացողի մասին ոչ կոռեկտ տեղեկատվության հետ`անվան սխալ ուղղագրությունից մինչեւ հաշվեհամարի վերադասավորված թվեր: Քանի որ նման սխալները հաճախ հայտնաբերվում են վճարումն իրականացնելու եզրափակիչ փուլում, խնդրի լուծումը սովորաբար երկար է տեւում եւ հանգեցնում է զգալի ծախսերի:
SWIFT-ի նախնական վավերացման ծառայությունը լուծում է այս խնդիրը եւ թույլ է տալիս ուղարկող բանկին գործարքի հենց սկզբում API-ի միջոցով հաստատել հաշվի տվյալները ստացող բանկի հետ: Սա օգնում է անհապաղ հայտնաբերել ցանկացած անհամապատասխանություն ներկայացված տվյալներում կամ ռեկվիզիտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նման ստուգումն արդեն իրականացվում է որոշ շուկաներում ներքին վճարումների դեպքում: SWIFT-ը նախատեսում է ապագայում զարգացնել ծառայությունը`այն հասանելի դարձնելով 200 երկրների 11 հազար ֆինանսական հաստատությունների եւ 4 միլիարդ հաշիվների համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: