Երիտասարդ ձեռնարկատերերի համար կմեկնարկի անվճար ամառային ակադեմիա

21.07.2021 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ #CIPE

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, ԱՄՆ) հետ համատեղ մեկնարկում է Երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիա:

Ծրագրի նպատակն է համախմբել հայաստանյան երիտասարդ ձեռնարկատերերին՝ միաժամանակ տրամադրելով նրանց համապատասխան գործիքակազմ եւ գիտելիքներ՝ իրենց արտադրանքը արտաքին շուկայում ներկայացնելու եւ վաճառելու համար:

Կրթական ծրագրում ներառված թեմաներն են՝

- Ինչո՞ւ, ի՞նչ եւ ո՞ւր արտահանել, ինչպե՞ս պատրաստվել արտահանմանը,
- Բանակցային հմտություններ օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում,
- Արտահանման ռազմավարություն, պլանավորում, ծրագիր,
- Արտաքին առեւտրի վերլուծական գործիքներ,
- Կրեատիվ թվային գործիքներ՝ բիզնեսի արագ աճի համար
- Պալատներին եւ ասոցիացիաներին անդամակցության առավելությունները
- Ինովացիաները բիզնեսում:

Ակադեմիան կիրականացվի՝

- Օգոստոսի 12-15-ը՝ Վայոց Ձորի մարզում
- Օգոստոսի 26-29-ը՝ Շիրակի մարզում

Ծրագրին կարող են դիմել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի բիզնեսի սեփականատերերը, տնօրենները, արտահանման մենեջերները, ինչպես նաեւ արտահանման գործընթացին առնչվող այլ մասնագետներ։
   
Ակադեմիան անվճար է: Կազմակերպիչները կհոգան կացության, սննդի եւ տեղափոխության հետ կապված ծախսերը:

Գրանցվել կարելի է այս հղումով, ավելին՝ այստեղ:

Դիտում՝ 1539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW