ԵՄ-ում կարգելվեն կրիպտոակտիվների անանուն դրամապանակները
21.07.2021 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ crypsonar.com

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Կրիպտոակտիվների համար անանուն դրամապանակները կարգելվեն կրիպտոարժույթների ոլորտում ԵՄ կանոնակարգերին համապատասխան»,- նշվում է տեքստում:
Ընդգծվում է, որ փոփոխությունները կապահովեն կրիպտոակտիվների շրջանառության թափանցիկությունը եւ հնարավորություն կտան կանխել եւ բացահայտել դրանց հնարավոր օգտագործումը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս Եվրամիությունում գործող կանոնները կարգավորում են վճարային ծառայություններ մատուցող միայն որոշ կատեգորիաների գործունեությունը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կընդլայնեն կանոններն ամբողջ կրիպտոբնագավառի համար՝ ծառայություններ մատուցող ընկերություններին պարտավորեցնելով իրականացնել իրենց հաճախորդների համալիր ստուգում:
Եվրահանձնաժողովն առաջարկել է նաեւ արգելել €10 հազարից ավել կանխիկ վճարումները։ «Սահմանափակումներն առաջարկում են կիրառել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու համար: ԵՄ որոշ երկրներում նմանատիպ միջոցներ արդեն ներդրվել են, սակայն կան տարբերություններ գործարքների սահմանաչափերի միջեւ»,- հաղորդում է RBC-ն:
Banks.am-ը հիշեցնում է, որ Եվրամիությունը մտադիր է ստեղծել ֆինանսական հաստատությունների նկատմամբ ուղղակի վերահսկողական լիազորություններով փողերի լվացման դեմ պայքարի մասնագիտացած մարմին։
Եվրահանձնաժողովն արդեն այս ամիս օրինագիծ կներկայացնի Փողերի լվացման դեմ պայքարի գործակալություն (Anti-Money Laundering Authority, AMLA) ստեղծելու մասին, որը կսկսի աշխատել 2024 թվականին:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: