Թուրքիան չի բացառում սահմանների փակումն արտասահմանցի զբոսաշրջիկների համար
19.07.2021 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ armeniasputnik.am

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մահմեդ Նուրի Էրսոյը:
«Որեւէ երաշխիք չկա, եւ, իհարկե, հարկավոր է ուսումնասիրել՝ ինչ է կատարվում երկրի մի շարք շրջաններում՝ կապված «դելտա» շտամի հետ: Այնուամենայնիվ, միջազգային թռիչքների հետ կապված՝ հաշվի է առնվում իրավիճակն ամբողջ երկրում»,- ասել է Էրսոյը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ակնկալում է այս տարի ընդունել 25 միլիոն զբոսաշրջիկ եւ ստանալ $20 միլիարդ եկամուտ:
«Հունիսը փակեցինք մեր սպասումներին համապատասխան: Հուլիս ամսվա համար հավակնոտ նպատակներ ունենք, որոնք, ըստ երեւույթին, նույնպես իրագործվելու են՝ դատելով օդանավակայաններից ստացված տվյալներից»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: