«Յանդեքս»-ը կառաջարկի տեսագրությունների թարգմանության հնարավորություն

16.07.2021 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Յանդեքս» #տեսագրություն #թարգմանություն
«Յանդեքս»-ը ստեղծում է տեսագրությունների մեքենայական թարգմանության նախատիպ. նոր տեխնոլոգիան համատեղելու է կենսաչափության, մեքենայական թարգմանության, սինթեզի եւ խոսքի ճանաչման տեխնոլոգիաները, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, Yandex.Browser-ի օգտատերերը հնարավորություն կունենան դիտել տեսանյութեր օտար լեզվով՝ կադրից դուրս թարգմանությամբ:

«Համացանցում կա շատ օգտակար բովանդակություն, որը մարդկանց համար անհասանելի է լեզվական խոչընդոտի պատճառով: Yandex.Browser-ը վաղուց էր կարողանում թարգմանել տեքստեր, այս տարի այն սկսեց թարգմանել նաեւ պատկերներ, տեսագրությունների թարգմանությունը հաջորդ փուլն է: Սա մեծ ու դժվար խնդիր է, որը աշխարհում դեռեւս ոչ ոք չի լուծել: Մենք եւս ճանապարհի սկզբում ենք, սակայն արդեն ունենք նախատիպ եւ հասկանում ենք՝ որ ուղղությամբ շարժվել»,- նշել է «Յանդեքս»-ի բնական լեզվի մշակման ուղղության ղեկավար Դեյվիդ Թալբոտը:

Նախատիպն աշխատում է միայն անգլերեն լեզվով տեսանյութերի հետ: Տեխնոլոգիան մշակողներն այն արդեն փորձարկել են տարբեր թեմաներով տեսաձայնագրությունների վրա:

Ընկերությունում նշել են, որ նախատիպի վրա աշխատանքը շարունակվում է, եւ շուտով օգտատերերը կկարողանան ընտրել, թե որ տեսանյութերը թարգմանել նոր տեխնոլոգիայի օգնությամբ:
Դիտում՝ 5588

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW