Հնդկաստանում Mastercard-ին արգելվել է նոր քարտեր թողարկել
15.07.2021 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bbci.co.uk

Կարգավորիչն ընկերությանը մեղադրել է տվյալների պահպանման մասին օրենքները խախտելու համար: Հնդկաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ ասվում է, որ Mastercard-ը չի պահպանել կանոնները, որոնք պահանջում են արտասահմանյան վճարային համակարգերից Հնդկաստանում գործարքների մասին տվյալները պահել բացառապես երկրի տարածքում:
Ամերիկյան վճարային ծառայություններ մատուցողներն ակտիվորեն դեմ են արտահայտվում այդ կանոններին՝ պնդելով, որ նման միջոցները մեծացնում են Հնդկաստանում բիզնեսով զբաղվելու իրենց ծախսերը:
«Չնայած այն հանգամանքին, որ շատ ժամանակ է անցել, եւ ընկերությանը տրվել էին բավարար հնարավորություններ, մենք գտանք, որ Mastercard-ը չի կատարում վճարային համակարգերի տվյալների պահպանման մասին օրենքով սահմանված պահանջները»,- ասված է Հնդկաստանի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Ավելի վաղ այս տարի Հնդկաստանի Կենտրոնական բանկն արգելել էր նոր քարտեր թողարկել նաեւ American Express-ին եւ Diners Club-ին՝ նույնատիպ խախտումների պատճառով:
Անցած տարի Mastercard-ին բաժին էր ընկել Հնդկաստանում կատարված բոլոր քարտային վճարումների 33%-ը: 2019 թվականին ընկերությունը հայտարարել էր առաջիկա հինգ տարիների ընթացքում $1 մլրդ ծավալի ներդրումների մասին՝ Հնդկաստանում ընդլայնվելու իր ծրագրերի շրջանակում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: