Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:Հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութերի եւ հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ սահմանել այս պահին գործող շուկայական գների մոտավորապես 15%-ի չափով ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք: Նա նշել է, որ ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում եւ ապահովում ընդերքից ստացած եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների եւ տնտեսավարողների միջեւ: Ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի նման տուրք՝ միաժամանակ ապահովելով բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր:Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ անցած տարվա համեմատ աճել են պղնձի եւ մոլիբդենի արժեքները: Նմանատիպ գործողություններ կիրառվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, Չիլիում: Նախատեսվում է վերանայել ռոյալթիների համակարգը ընդերքի պաշտպանությունը ճիշտ իրականացնելու, եկամուտները ճիշտ բաշխելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Tweet Դիտում՝ 1525