ՎՏԲ-Հայաստան Բանկը գեղեցիկ հյուրասիրությամբ մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների դիպլոմների շնորհման տոնական արարողությանը: Միջոցառման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները խոսեցին թափուր աշխատատեղերի, աշխատանքային պայմանների եւ կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, որոնք երիտասարդ մասնագետներին ներկայացնում է երկրի խոշորագույն բանկերից մեկը:ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել եւ կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների եւ ասպիրանտների համար: Մասնագիտական պրակտիկան բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսումնական կենտրոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ` երիտասարդ կադրեր ներգրավելու նպատակով: Երկրի առաջատար բուհերի ավելի քան 600 ուսանողներ տարեկան անցնում են գործնական եւ նախադիպլոմային պրակտիկա բանկում, իսկ լավագույն ուսանողները՝ պրակտիկայի արդյունքների հիման վրա, դառնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներ:«Միանալով ՎՏԲ թիմին՝ Դուք ունենում եք մասնագիտական աճի հնարավորություն, գործնականում ծանոթանում եք բանկի կազմակերպական կառուցվածքին եւ կորպորատիվ մշակույթին, կիրառում եւ ամրապնդում եք ուսման ընթացքում ստացված տեսական գիտելիքները՝ բիզնեսի իրական խնդիրների լուծման շնորհիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ուսանողներին եւ բուհերի շրջանավարտներին առաջարկների, կորպորատիվ ուսուցման եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի թափուր հաստիքների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքից:ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2739