ԱրարատԲանկը Ֆինանսավորել է երեխաների մասնակցությունը Արմաթ տեխնոճամբարին
13.07.2021 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱրարատԲանկ




Ճամբարը մեկնարկել էր հուլիսի 1-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերից 225 հոգի:
Կարեւորելով ՏՏ ոլորտի զարգացումը մեր երկրում եւ երեխաների կրթությունը այդ ոլորտում՝ ԱրարատԲանկը հոգացել է բանկի այն աշխատակիցների երեխաների մասնակցության ծախսերը, որոնք հանդիսանում են Արմաթի սաներ եւ, հետեւաբար, ունեն ՏՏ նախնական եւ հիմնական գիտելիքներ:
«Հասարակությունն ընկալում է բանկերին որպես վարկ տրամադրող եւ տարատեսակ ֆինանսական գործարքներ իրականացնող կառույցներ: Անշուշտ այդպես է, սակայն պետք է ասեմ, որ հատկապես վերջին տարիներին բանկերը բավականին ակտիվացել են սոցիալական ծրագրեր իրականացնելու գործում, որոնք չեն ենթադրում որեւէ շահույթ: Այսօր ԱրարատԲանկն առավել քան երբեւէ իրականացնում է ԿՍՊ ծրագրեր՝ հանդես գալով որպես սոցիալապես պատասխանատու կառույց: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱրարատԲանկը ֆինանսավորեց մեր աշխատակիցների երեխաների մասնակցությունը Արմաթ ճամբարին. անչափ կարեւոր ներդրում, որը հետագայում, վստահ եմ, իր արդյունքը կունենա: Ցանկանում ենք, որ այս նախաձեռնությունը վարակիչ ազդեցություն ունենա ֆինանսաբանկային համակարգի վրա: Մենք բոլորս պետք է գանք այն գիտակցության, որ, ներդրում կատարելով երեխաների կրթության մեջ, կերտում ենք մեր երկրի բարեկեցիկ ապագան»,- ասել է ԱրարատԲանկի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:
«Մեր բանկը մի մեծ ընտանիք է, որտեղ մենք հոգ ենք տանում ոչ միայն մեր աշխատակիցների, այլեւ մեր երեխաների մասին: Դրա մասին է վկայում Բանկի կողմից կազմակերպված հունիսմեկյան միջոցառումը եւ աշխատակիցների երեխաների մասնակցությունը Արմաթ ամենամյա տեխնոճամբարին, որը նախատեսված էր ավելի բարձր տարիքային խմբի համար: Նշված միջոցառումները նաեւ ոչ նյութական խրախուսման յուրահատուկ ձեւեր են մեր աշխատակիցների համար: Հատկանշական է, որ թե՛ Գլխամասային գրասենյակը, թե՛ Երեւանում ու մարզերում տեղակայված մասնաճյուղերը ներգրավվում են բանկի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին»,- նշել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Շուշան Առաքելյանը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: