Նախագահը կարեւորել է ԵՄ ներդրումային փաթեթի ընձեռած հնարավորությունները

09.07.2021 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Օլիվեր Վարհեի #ներդրումային փաթեթ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր անդրադարձել է ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթին:

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը նշել է, որ ներդրումային փաթեթը լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, «սակայն դրա արդյունավետությունը կախված կլինի ճշգրիտ եւ թիրախավորված իրականացումից»:

Նախագահը հատկապես կարեւորել է ապագային միտված ուղղությունների զարգացումը, մասնավորապես՝ նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների խթանմանն ուղղված նախագծերի իրականացումը: Այս համատեքստում խոսվել է նաեւ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին:



Օլիվեր Վարհեին իր հերթին ասել է, որ պատրաստ են Հայաստանի հետ աշխատել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման եւ այլ ուղղություններով:
 
Դիտում՝ 1215

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW