Մեդիամաքս մեդիա ընկերության կազմի մեջ մտնող Banks.am նախագիծն այսօր նշում է գործարկման 15-ամյակը։Այս տարիների ընթացքում մեզ հաջողվեց նեղ մասնագիտական բանկային նախագծից վերաճել տնտեսական եւ բիզնես նորություններ լուսաբանող առցանց հարթակի՝ թիրախում պահելով մեր երկրի ֆինանսաբանկային զարգացումները։Բարձր ենք գնահատում մեր լսարանի վստահությունը՝ Դուք մեր ոգեշնչման շարժիչ ուժն եք, նոր գաղափարների իրագործման հավատարիմ ուղեկիցը։Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Դուք գնահատեցիք մեր աշխատանքը, հնարավորություն տվեցիք շարժվել առաջ ու ապահովել շարունակական զարգացումը։Շնորհակալ ենք մեր ներկա եւ նախկին աշխատակիցներին՝ առանց Ձեր սրտացավ աշխատանքի մեր ձեռքբերումներն այդքան համոզիչ չէին լինի։Վստահեցնում ենք, որ մենք լի ենք վճռականությամբ ամրապնդել եւ զարգացնել այս տարիների արդյունքները, ստեղծել նոր՝ ժամանակին համահունչ բովանդակություն, իրագործել նոր նախագծեր, այդ թվում՝ մեր գործընկերների մասնակցությամբ։Օգտվելով առիթից՝ մաղթում ենք խաղաղ եւ առողջ արարելու հնարավորություն, լավատեսություն ու բազում հաղթանակներ։Ձեր Banks.am Tweet Դիտում՝ 5573