ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 12 ամսվա ընթացքում հունիս ամսին պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ նվազել են:2021թ. հունիսին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը միջինում կազմել է 124.6 նիշ` մայիս ամսվա համեմատ նվազելով 2.5 տոկոսով, սակայն 33.9%-ով բարձր մնալով նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ: Հունիսին ինդեքսի նվազումն առաջին նկատված անկումն էր վերջին 12 ամսվա անընդմեջ աճից հետո: Պարենային ապրանքների գնային ինդեքսը հետեւում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությանը: Հունիս ամսվա անկումը պայմանավորված է բուսական յուղերի, հացահատիկի եւ, որոշ չափով, կաթնամթերքի գների նվազմամբ, ի հակադրություն սովորականից ավելի բարձր մսի եւ շաքարի ավելի բարձր գնառաջարկի: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում նվազել է 9.8%-ով`գրանցելով վերջին չորս ամիսների նվազագույն ցուցանիշը: Ամսե-ամիս զգալի անկումը հիմնականում պայմանավորված է արմավենու, սոյայի եւ արեւածաղկի յուղերի միջազգային գներով: 06.07.2021 | 16:21 Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 6.5% ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիս ամսից նվազել է ավելի չափավոր 2.6%-ով, ինչը, սակայն 33.8%-ով բարձր է 2020թ. հունիսին գրանցած ցուցանիշից: Եգիպտացորենի միջազգային գները նվազել են 5.0%-ով, ինչը պայմանավորված է վերջերս Արգենտինայում սպասվածից ավելի բարձր բերքով եւ գների անկումով պայմանավորված առաջարկի աճով: Ցորենի միջազգային գները նպաստավոր համաշխարհային հեռանկար ունեն եւ հունիսին 0.8%-ով փոքր-ինչ նվազել են՝ ի շնորհիվ հիմնական արտադրողների արտադրանքի աճի` հակակշռելով Հյուսիսային Ամերիկայում մշակաբույսերի վրա ազդող չորային պայմանների բացասական ճնշմանը: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին նվազել է 1%-ով` գրանցելով 119.9 նիշը: Նվազել են ինդեքսում ներկայացված կաթնամթերքի բոլոր արտադրատեսակների միջազգային գնառաջարկները: Կարագը գրանցել է ամենաբարձր անկումը, ինչը պայմանավորված է համաշխարհային ներմուծման պահանջարկի կտրուկ նվազմամբ, պաշարների քանակի աննշան աճով՝ հատկապես Եվրոպայում: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը պարենային ապրանքների ընդհանուր գնային միտումից տարբերվում է` յուրաքանչյուր ամիս բարձրանալով 0.9%-ով, աճ գրանցելով վերջին երեք հաջորդական ամիսների ընթացքում եւ հասնելով բազմամյա բարձր ցուցանիշին: Բրազիլիայում, որպես շաքարի խոշորագույն արտահանող երկիր, բերքատվության վրա ազդող փոփոխական անբարենպաստ եղանակային պայմանները բացասական ազդեցություն են թողել գների վրա: ՊԳԿ մսի գնային ինդեքսը հունիս ամսվա ընթացքում նույնպես աճել է 2.1%-ով` շարունակելով ինը հաջորդական ամիսների ընթացքում տեւող աճը եւ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ գրանցելով 15.6%-ով բարձր ցուցանիշ, որը սակայն 8.0%-ով ցածր է 2014թ. օգոստոսին գրանցած առավելագույն ցուցանիշից: Tweet Դիտում՝ 1076