Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 6.5%

06.07.2021 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 13.8% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 9.0%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 5.6% գնանկում:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 10.4% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.3% գնանկում:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գնաճը կազմել է 20.2%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 4.8%:

2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.2% գնաճ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.4% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. մայիսի համեմատ՝ 0.3%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.0% եւ 0.7%:

2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը կազմել է 9.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 2.1%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.1% աճ:

Աննա Այվազյան

Դիտում՝ 2213
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW