Եվրահանձնաժողովը տուգանել է հինգ առաջատար ավտոարտադրողներին՝ BMW, Daimler, Volkswagen, Audi, Porsche €875 միլիոնով՝ դիզելային վառելիքով մեքենաների համար արտանետումների մաքրման տեխնոլոգիաների ոլորտում կարտելային համաձայնության գալու համար:«Բոլոր հինգ ընկերություններն էլ խոստովանել են իրենց մասնակցությունը կարտելին եւ մասնակցում են այս խնդրի կարգավորմանը: Ընկերություններն իրավունք չունեն սահմանափակել մրցակցությունը, որն ապահովում է լավագույն տեխնիկական լուծումների ձեռքբերումը, դա ապօրինություն է, քանի որ խախտում է սպառողների իրավունքները»,- Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրեթ Վեստագերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: Նա նաեւ պարզաբանել է, որ Daimler-ն առաջինն է Եվրահանձնաժողովին տեղեկություն ներկայացրել կարտելի գոյության մասին եւ սկսել համագործակցել հետաքննության հետ, ուստի Եվրահանձնաժողովը նրան տրամադրել է անձեռնմխելիություն տուգանքներից: Tweet Դիտում՝ 3421