Արմավիրում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ
07.07.2021 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /


















«Ռուսական կենտրոնը» հարուստ գրադարանով ինքնատիպ հարթակ է, որտեղ նախատեսվում է անցկացնել տարբեր սեմինարներ, հանրային դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոդիտումներ եւ, որ ամենակարեւորն է, այստեղ կկազմակերպվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ տարբեր տարիքային խմբերի համար:
Կենտրոնի ֆինանսական աջակիցն է ՎՏԲ-Հայաստան Բանկը։
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանի Արմավիր մարզի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
«Աջակցությունը մշակույթի եւ կրթության զարգացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության կարեւորագույն ուղղություններից է: Մենք գիտակցում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի եւ մշակույթի զարգացման կարեւորությունը եւ հույս ունենք, որ կենտրոնն արդյունավետ զարգացում կունենա: Իսկ լավագույն ուսանողների առջեւ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացում է իր դռները բանկի տարբեր ստորաբաժանումներում եւ մասնաճյուղերում վերապատրաստման եւ ուսումնական պրակտիկայի մասնակցելու համար, ինչը հնարավորություն կտա նոր սերնդին գիտելիքներ ստանալ բանկային եւ ֆինանսական աշխարհի վերաբերյալ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը։
Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն անձամբ շնորհակալություն հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ցուցաբերած աջակցության համար եւ խորհրդանշական նվեր շնորհեց Իվան Տելեգինին։
«Մենք ընդլայնում ենք ռուսական կենտրոնների աշխարհագրությունը եւ ցանկանում ենք նման կրթական հարթակներ ստեղծել Հայաստանի բոլոր մարզերում։ Միայն կրթությամբ կարելի է ունենալ զարգացած պետություն։ Այստեղ կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, ինչը կօգնի բարելավել լեզվի մակարդակն ու ամրապնդել ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ մշակութային երկխոսությունը»,- ասել է Վահրամ Կարապետյանը։
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով հնարավոր է ճշգրիտ եւ բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում։ Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցության՝ կենտրոնը կահավորված եւ հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր եւ քննարկումներ։
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանության, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ եւ այլոք։
Ռուսերենի անվճար դասընթացների նախորդ շրջափուլի մասնակիցներին հյուրերի կողմից շնորհվեցին երկամսյա կուրսերն ավարտելու հավաստագրեր: Երեխաները հյուրերին ներկայացրեցին բաց դաս՝ գեղեցիկ մատուցելով ստացված գիտելիքները։
Բանկում հիշեցրել են, որ սա Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է ք․Երեւանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում, երկրորդը՝ ք․Վանաձորում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: