Իսլանդական Կայուն ժողովրդավարության ասոցիացիան (ALDA) եւ բրիտանական Autonomy վերլուծական կենտրոնն ամփոփել են փորձարկման արդյունքները՝ կապված մի շարք իսլանդական ընկերություններում կարճ աշխատանքային շաբաթվա ներդրման հետ:Ինչպես հաղորդում է RBC-ն, փորձարկմանը մասնակցել է 2 500 մարդ՝ երկրի ընդհանուր աշխատունակ բնակչության 1%-ից ավելին (Իսլանդիայում բնակվում է շուրջ 357 հազ․ մարդ): Փորձարկումը տեւել է 2015-ից մինչեւ 2019-ը թվականները:Այն ընկերություններում, որտեղ կատարվել է հետազոտությունը, աշխատանքային շաբաթվա տեւողությունը կրճատվել է մինչեւ 35-36 ժամ՝ ստանդարտ 40-ի փոխարեն: Աշխատակիցները կամ եւս մեկ հանգստյան օր էին ստանում, կամ մեկ օր աշխատում կրճատված ժամերով: 12.03.2021 | 09:38 Քառօրյա աշխատանքային շաբաթ. կողմ եւ դեմ Հետազոտողները պարզել են, որ շատ դեպքերում դա կամ բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունն ու մատուցվող ծառայությունների որակը, կամ որեւէ կերպ չէր ազդում դրանց վրա: Միաժամանակ, աշխատակիցները նույնպես դրական ազդեցություն են ունեցել:«Աշխատակիցների բարեկեցությունը կտրուկ աճել է մի շարք ցուցիչներով՝ սկսած սթրեսի մակարդակից եւ աշխատավայրում ուժասպառությունից, մինչեւ առողջության ցուցանիշներ եւ աշխատանքի ու անձնական կյանքի միջեւ հավասարակշռություն»,- նշում է ALDA- ն:ALDA-ն փորձարկման արդյունքները բնութագրում է որպես «հսկայական հաջողություն» եւ դրա հետեւությունները համարում կարեւոր դաս ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործատուների համար: Փորձարկումից հետո նրանց 86%-ը վերջնականապես անցել է կրճատված աշխատանքային շաբաթվա ռեժիմի։ Tweet Դիտում՝ 1852