ԵԱՏՄ երկրների ՀՁ-ների համար ֆինանսական գործիքներ կմշակվեն

06.07.2021 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #Արտակ Քամալյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում սկսել ԵԱՏՄ երկրների համատեղ ձեռնարկությունների (ՀՁ) խթանման համար ֆինանսական գործիքների քննարկում՝ արտադրության աճի տեմպերն ավելացնելու համար:

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:

«Մենք ունենք ինտեգրված ավելի քան 2000 ձեռնարկություն: Հեռանկարները բավականին մեծ են: Ինտեգրված արդյունաբերական ձեռնարկությունների աճի տեմպը բարձրացնելու համար փնտրում ենք նոր ֆինանսական մեխանիզմներ՝ այդ ինտեգրումը խթանելու համար: Բառացիորեն երկու շաբաթից կոլեգիայի նիստում մենք կքննարկենք նման ֆինանսական գործիքների մշակման հարցը»,- ասել է նա:

Ըստ Քամալյանի՝ խթան կարող է դառնալ ինտեգրված նախագծերի արտոնյալ ֆինանսավորումը, որտեղ ավելի քան երկու երկիր է մասնակցում ԵԱՏՄ-ում ապրանքների արտադրությանը, նաեւ առանձին արդյունաբերական ճյուղերի խթանման համար մասնագիտացված ֆոնդերի ստեղծումը եւ այլն:

Ինչպես նշել է Արտակ Քամալյանը, նման գործիքների ստեղծման ծրագրի քննարկումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2021թ. ավարտը:
Դիտում՝ 1747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW