Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The most active issuing bank in Armenia, 2020» մրցանակին
02.07.2021 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ

«Մրցանակի շնորհումը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության մասին: Համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է մոտ 10 անգամ՝ կազմելով շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:
Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարեւորել է Առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը եւ հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռեւս 2010թ.-ից՝ բանկը, բացի առեւտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաեւ ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար:
Արմսվիսբանկ
Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility եւ այլն:
ՎԶԵԲ
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում, ընդ որում, ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: