Խոչընդոտներ՝ համաշխարհային տնտեսությունում Չինաստանի գերակայության համար
02.07.2021 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Նրանք նշում են, որ Չինաստանի տնտեսական աճը վերջին տարիներին սկսել է դանդաղել: Օրինակ՝ Հարվարդի պետական կառավարման ինստիտուտի պրոֆեսոր Թոնի Զայխը նշում է, որ «հիմնական գործոնները, որոնք իրականում նպաստեցին Չինաստանի ֆենոմենալ աճին, այժմ կա՛մ ավելի քիչ ազդեցություն ունեն, կա՛մ ընդհանրապես անհետացել են»:
Նա ընդգծել է, որ երկրի բնակչությունը ծերանում է, իսկ Չինաստանն այլեւս չի կարող հույսը դնել օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա: Չինաստանի նախագահի համար հեշտ չի լինի ֆինանսական ռեսուրսներն ուղղել դեպի տնտեսության առավել արդյունավետ հատվածներ, վստահ է մասնագետը: Չինաստանում ՀՆԱ-ի աճի եւ զբաղվածության ամենամեծ աջակցությունը գալիս է մասնավոր բիզնեսից, իսկ ֆինանսական համակարգում գերակշռում են պետական բանկեր, որոնք նախընտրում են վարկեր տրամադրել իրենց պես պետական ձեռնարկություններին: Պաշտոնական Պեկինն իր հայտարարություններում հաճախ նշում է ֆինանսավորման խնդիրը, բայց որքանով են արդյունավետ այդ քայլերը գործնականում, անհասկանալի է:
Բացի այդ, կան ռիսկեր՝ կապված ԱՄՆ-ի նման առեւտրային գործընկերների հետ աճող լարվածության հետ, եւ Չինաստանի իշխանությունները հայտարարություններ են անում ներքին պահանջարկի մեծացման եւ ինքնուրույն տեխնոլոգիաներ զարգացնելու անհրաժեշտության մասին: Դա իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան վերջին տարիների ՀՆԱ-ի աճի թիրախները, ասում է Միչիգանի համալսարանից Յուէն Անը: Վերլուծաբանը նաեւ ավելացնում է, որ նորարարությունը «վերեւից չի կարելի ծրագրել»:
ԱՄՆ-ում Մարշալի հիմնադրամի ասիական ծրագրերի տնօրեն Բոնի Գլեյզերն իր հերթին վստահ է, որ, այսպես կոչված, «միջին եկամտի թակարդը» Չինաստանի ամենամեծ մարտահրավերը կլինի: Խոսքը այն իրավիճակի մասին է, երբ մի երկիր, որը զգալի աճ է ապահովել էժան աշխատուժի շնորհիվ, հայտնվում է լճացման մեջ եւ չի կարող ապահովել աշխատավարձերի աճն ու տնտեսության հետագա զարգացումը:
Չինաստանի առջեւ ծառացած դժվարություններից եւս մեկը զգալիորեն ավելացած պարտքն է: Պեկինը փորձում էր հաղթահարել ստանձնած պարտավորությունների բարձր մակարդակը, սակայն կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով այս ուղղությամբ աշխատանքները ստիպված դադարեցվեցին: Իշխանությունները համավարակի ֆոնին որոշեցին պարզեցնել բիզնեսի համար վարկերի ստացումը, եւ արդյունքում դա վերածվեց խնդիրների բանկային համակարգի համար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: