ԱՄՀ-ն Միացյալ Նահանգների տնտեսության ռեկորդային աճ է կանխատեսում

02.07.2021 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #ԱՄՆ #ՀՆԱ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ԱՄՆ-ում այս տարի ՀՆԱ-ի ռեկորդային աճ է կանխատեսում`մոտ 7%, իսկ հաջորդ տարի՝ շուրջ 5%: Այս մասին ասված է հիմնադրամի կողմից հրապարակած` ԱՄՆ տնտեսությանը նվիրված զեկույցում, հաղորդում է RBC-ն:

Մասնավորապես, ՀՆԱ-ի 7% աճը կլինի ամենամեծը երկրի պատմության մեջ 1984 թվականից ի վեր: Նախկինում հիմնադրամը սպասում էր, որ ԱՄՆ տնտեսության աճն այս տարի կկազմի 4,6%: ԱՄՀ-ն նաեւ բարձրացրել է Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2022-ի համար`4,9% (նախկինի 3,5%-ի փոխարեն):

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ԱՄՀ-ն վերանայել է իր կանխատեսումը դեպի բարձրացում`կապված COVID-19-ից արագ վերականգնման եւ այն ենթադրության հետ, որ Կոնգրեսը կհաստատի նախագահ Ջո Բայդենի ենթակառուցվածքների եւ սոցիալական ծախսերի վերաբերյալ ծրագրերի մեծ մասը:
Դիտում՝ 2852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW