Banks.am-ը դառնում է լիարժեք ֆինանսական պորտալ

10.07.2008 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր լրացավ հայկական առաջին բանկային Banks.am վեբ-պորտալի գործարկման երկու տարին##:

“Առաջին տարին պորտալի համար կայացման տարի էր, որի ընթացքում նախագիծը շատ արագ տեմպերով զարգանում էր: Երկրորդ տարվա ընթացքում մենք լուծում էինք առավել հավակնոտ խնդիր` Banks.am-ի վերափոխումը ֆինանսական պորտալի: Մասնավորապես, բացվեցին “Ապահովագրություն”, “Աուդիտ եւ կոնսալթինգ”, “Ուսուցում” բաժինները: Առաջիկայում կբացվեն նոր բաժիններ` “Ներդրումային ընկերություններ”, “Բանկային IT”, “Վճարային համակարգեր”: Այդպիսով, Banks.am-ը դառնում է հարթակ Հայաստանի ողջ ֆինանսական հատվածի համար”,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Պորտալի “Թափուր աշխատատեղեր” բաժնի այցելուների մեծ քանակը ի նկատի ունենալով, մոտ ապագայում ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը կհայտարարի նոր HR-նախագծի գործարկման մասին:

Banks.am-ի հաջողությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ մեզ հաջողվեց դիվերսիֆիկացնել այցելուների լսարանը, որը կազմված է Հայաստանի քաղաքացիներից, ովքեր հետաքրքրված են այս կամ այն ֆինանսական ծառայություններով, ու պրոֆեսիոնալ ֆինանսական հանրության ներկայացուցիչներից”,- նշել է Արա Թադեւոսյանը:

Դիտում՝ 6186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW