130 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, ներառյալ G20-ի բոլոր պետությունները, նախօրեին հեռահար ձեւաչափովով կայացած հանդիպմանը համաձայնվել են ներդնել հարկի գլոբալ նվազագույն դրույքաչափ՝ միջազգային ընկերությունների հարկման կանոնների ավելի լայն վերանայման շրջանակում, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը: Սա կդառնա վերջին հարյուրամյակի միջազգային հարկման ամենաարմատական փոփոխությունը: Հարկի ներդրմանը հավանություն են տվել այդ թվում Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք նախկինում ոչ լիովին էին համաձայն առաջարկվող փոփոխությունների հետ:Այժմ կառավարությունները պետք է ընդունեն օրենքներ, որոնցով կերաշխավորվի, որ իրենց երկրներում կենտրոնակայաններ ունեցող ընկերությունները հարկեր կվճարեն առնվազն 15% նվազագույն դրույքաչափով՝ յուրաքանչյուր երկրում, որտեղ նրանք գործում են: Դա կնվազեցնի հարկերից խուսափելու հնարավորությունները:Բանակցությունները ղեկավարող Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՕECD) գնահատականով՝ կառավարությունները հարկեր չստանալու պատճառով տարեկան կորցնում են $100-240 մլրդ: 07.06.2021 | 16:30 G7-ը «պատմական համաձայնության է» եկել եւ «հարկային հեղափոխություն» կատարել «Տարիներ շարունակ լարված աշխատանքից եւ բանակցություններից հետո, այս պատմական համաձայնագիրը կապահովի, որ խոշոր անդրսահմանային ընկերություններն ամենուր կվճարեն հարկերի իրենց արդար մասնաբաժիննները»,- ասել է ՕECD-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանը:ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այդ օրն անվանել է «պատմական տնտեսական դիվանագիտության համար»: «130 երկրների միջեւ այսօրվա համաձայնագիրը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 90%-ը, հստակ նշան է, որ «զիջումների մրցավազքը» (երկրների միջեւ մրցակցություն ներդրումների համար՝ հարկերի մեղմացման միջոցով) մել քայլ ավելի մոտ է ավարտին»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 2626