Մեկնարկել է ապաստան հայցողների նոր կացարանի շինարարությունը

29.06.2021 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միգրացիոն ծառայություն #Արմեն Ղազարյան #կացարան
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարության մեկնարկի արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) եւ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության համագործակցությամբ, միջազգային դոնորների ֆինանսավորմամբ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.358.000 եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից:

Այս առիթով Հայաստան են ժամանել  Դանիայի Թագավորության միգրացիայի հարցերով դեսպան Նիկոլայ Ռուգեին եւ ներգաղթի ու ինտեգրման նախարարության ապաստանի հարցերով վարչության ստորաբաժանման ղեկավար Անդերս Շլյութթեր-Հվելպլունդը:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երախտագիտություն հայտնեց ժամանակավոր կացարանի կառուցմանը մասնակցելու համար եւ նշեց, որ նույնիսկ համավարակով պայմանավորված՝ ապաստան հայցողների թիվը Հայաստանում շատ փոքր նվազման միտում է արձանագրել, եւ նոր՝ առավել մեծ հնարավորություններով կացարանի անհրաժեշտությունը առավել քան կարեւոր է։

Դեսպան Ռուգեին նշել է, որ Դանիան ներկայումս որոշակի քայլեր է իրականացնում դեպի իրենց երկիր անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով եւ համագործակցելով այլ երկրների հետ։

Նոր կացարանը, որը նախատեսված է 100-120 ապաստան հայցողի համար, կառուցապատողի հավաստմամբ, պատրաստ կլինի 2022թ. կեսերին:

Արմեն Ղազարյանն ասել է, որ այս նախաձեռնությամբ Հայաստանում ապաստան հայցողների կենսապայմանները համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին, եւ բարելավվում է Հայաստանի՝ 1951թ. փախստականների կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման որակը:  

Ծրագիրն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող միգրացիայի եւ սահմանների կառավարման ծրագրային փաթեթի շրջանակում:
Դիտում՝ 877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW