Հաջողության պատմություն․ Հումորով հյուրատուն Գյումրիում
29.06.2021 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հյուրատուն Գյումրիում»



Նա հյուրատնային բիզնես է հիմնել դեռեւս 2016 թվականին՝ այդ նպատակին ծառայեցնելով տան մի հատվածը: Ավելի ուշ՝ 2018 թվականին, որոշել է ընդլայնել հյուրատունը: Նախագծի իրականացման գործընկեր է դարձել Կոնվերս Բանկը, որի աջակցությամբ Հրաչ Գյուրջօղլյանը գնել եւ հյուրատան է վերածել հարեւանությամբ գտնվող տունը:
Այսօր նրա հյուրատունը պահանջված է ու սիրված. հյուրերի ու զբոսաշրջիկների պակաս չի զգացվում: Ու նա մտածում է կրկին ընդլայնվելու, նոր՝ հարակից բիզնեսներ հիմնելու մասին:
«Նպատակները շատ են, բայց ժամանակահատվածից է կախված, թեկուզ էլի դիմել, էլի գումար վերցնելու ու տուն գնել, էլի բիզնեսներ ստեղծել, որ մարդկանց ավելի հաճելի Հայաստանը ներկայացնենք, Գյումրին ներկայացնենք, որ երբ հյուրը գա Գյումրի, ուզենա ավելի երկար մնա․․․ Որովհետեւ մենք աշխատանքով պիտի մեր երկիրը շենացնենք»,- ասում է Հրաչ Գյուրջօղլյանը։
Նախագիծը ֆինանսավորվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» պրոդուկտի շրջանակում։
Վարկավորումը՝ բանկի ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակում։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: