The Banker. Չինաստանը շարունակում է մնալ գլոբալ բանկային ոլորտի աճի շարժիչ ուժը
28.06.2021 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ images.eu

Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, բանկերի միագումար կապիտալն ավելացել է 12,7%-ով եւ կազմել ռեկորդային $9,9 տրլն, իսկ ակտիվներն ավելացել են 16%-ով՝ մինչեւ $148,6 տրլն: Այնուամենայնիվ, աշխարհի որոշ երկրներում բանկիրները շահույթի կրճատում են ունեցել. դա վերաբերում է ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային, Ֆրանսիային եւ Ռուսաստանին:
Վարկանիշի հեղինակները նշում են, որ Չինաստանը շարունակում է մնալ գլոբալ բանկային ոլորտի աճի շարժիչ ուժը. չինական բանկերն ավելացրել են իրենց ընդհանուր կապիտալը 18,6%-ով, իսկ ակտիվները՝ 18,4%-ով:
Աշխարհի 1000 խոշորագույն բանկերի վարկանիշում Չինաստանից ներկայացված են 144-ը, դրանց ընդհանուր կապիտալը $2.96 տրիլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավել է վարկանիշում ներկայացված ԱՄՆ 178 բանկերի ցուցանիշից՝ $1.58 տրիլիոն:
Վարկանիշի առաջին չորս տեղերը՝ կապիտալի եւ ընդհանուր ակտիվների չափով, անցած տարվանից պահպանել են չորս խոշորագույն չինական բանկերը` ICBC-ն, China Construction Bank-ը, China Agricultural Bank-ը եւ China Bank-ը:
Անցած տարվա 5-րդ եւ 6-րդ տեղերը պահպանել են ամերիկյան JP Morgan Chase-ը եւ Bank of America-ն: Ամերիկյան մեկ այլ բանկ՝ Citigroup-ը, նախորդ տարվա 8-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ տեղ, իսկ անցած տարվա 9-րդից 8-րդ՝ բրիտանական HSBC-ն: Անցած տարվա 7-րդից 9-րդ տեղ է նահանջել ամերիկյան Wells Fargo-ն: Համաշխարհային տասը առաջատար բանկերի ցանկը, ինչպես եւ նախորդ տարի, եզրափակում է ճապոնական Mitsubishi UFJ Group-ը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: