ՄԱԿ-ը հորդորում է լրացուցիչ $1 տրլն ուղղել զարգացող երկրների ՓՄՁ-ներին
28.06.2021 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ iz.ru

Փոքր ու միջին բիզնեսն ապահովում է աշխարհի բոլոր աշխատատեղերի 70%-ը, իսկ նրանց մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմում է 50%: Այսպիսով, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունները տնտեսության վերականգնման առանցքային դերակատարներն են:
Սակայն դրանց է հասնում նաեւ հիմնական հարվածը ճգնաժամի դեպքում, հատկապես, եթե ձեռնարկությունը պատկանում է բնակչության ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ լինեն դա կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք կամ միգրանտներ:
Օրինակ, ըստ Միջազգային առեւտրային կենտրոնի 136 երկրում անցկացրած ուսումնասիրության, որը բացահայտում է բիզնեսի վրա համավարակի ազդեցությունը, կանանց կողմից ղեկավարվող փոքր ձեռնարկությունների 62%-ը լուրջ տուժել է ճգնաժամի ընթացքում: Մինչդեռ տղամարդկանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների շրջանում այս ցուցանիշը կազմում է 50%:
«Մենք պետք է դասեր քաղենք համավարակից, որպեսզի փոքր ձեռնարկություններն ավելի դիմակայուն լինեն ճգնաժամին: Մեր գնահատականներով՝ համավարակը ծայրաստիճան բացասական ազդեցություն է ունեցել միկրոձեռնարկությունների երկու երրորդի եւ բոլոր խոշոր ընկերությունների միայն կեսի վրա: Մենք տեղյակ ենք նաեւ, որ համավարակի առաջին երեք ամիսների ընթացքում բոլոր փոքր ընկերությունների քառորդ մասը եւ խոշոր ընկերությունների միայն յուրաքանչյուր տասներորդը հայտնվեցին փակման սպառնալիքի առջեւ»,- ասել է Միջազգային առեւտրային կենտրոնի ղեկավար Պամելա Քոք-Համիլթոնը:
ՄԱԿ-ի հաստատությունների մասնագետները կոչ են անում օգնել փոքր եւ միջին ձեռնարկություններին անցկացնել առկա ճգնաժամը եւ ավելի լավ պատրաստվել մյուսներին դիմակայելու համար: Մասնավորապես, խոսքը ֆինանսական աջակցության մասին է. խորհուրդ է տրվում, օրինակ, զարգացող երկրների փոքր եւ միջին բիզնեսում տարեկան ներդրումների ծավալն ավելացնել $1 տրիլիոնով:
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: