ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտանեկան բիզնեսը՝ Trump Organization-ը անցնում է քրեական գործով, հաղորդում է RBC-ն ՝ վկայակոչելով The New York Times-ի աղբյուրները: Մոտ ապագայում ընկերությանը կարող են մեղադրանքներ առաջադրվել:Մանհեթենի դատախազությունը տեղեկացրել է Թրամփի փաստաբաններին, որ Trump Оrganization-ի նկատմամբ քրեական գործը կապված է ընկերության ղեկավար կազմի անդամներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու հետ։ Իշխանությունները հետաքրքրվել են այն արտոնություններով, որոնք Թրամփն ու նրա ընկերությունը հատկացրել են Trump Organization-ի ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգին եւ այլ ղեկավարներին, ներառյալ՝ տասնյակ հազարավոր դոլարներ՝ Վայսելբերգի թոռներից մեկի մասնավոր դպրոցում սովորելու, ինչպես նաեւ՝ բնակարանների եւ մեքենաների վարձակալության վճարի համար: Նրանք ստուգում են՝ արդյոք այդ արտոնությունները գրանցվել են Trump Organization-ի հաշվետվություններում եւ արդյոք դրանցից վճարվել են հարկեր:Ընկերությունն իր հերթին հերքում է օրենքի խախտումը: Trump Оrganization-ի փաստաբանները հանդիպել են դատախազների հետ՝ փորձելով համոզել նրանց մեղադրանքներ չներկայացնել ընկերությանը, եւ դեռեւս պարզ չէ՝ արդյոք նրանք հրաժարվել են այդ գաղափարից: Պարզ չէ նաեւ՝ արդյոք մեղադրանք կառաջադրվի անձամբ Թրամփին:Նախկին նախագահի փաստաբան Ռոնալդ Ֆիշեթին թերթին տեղեկացրել է, որ իր ավելի քան 50 տարվա աշխատանքային փորձի ընթացքում երբեք չի տեսել, որ դատախազությունը հետապնդեր ընկերությանը՝ աշխատակիցներին արտոնություններ տրամադրելու պատճառով: «Դա ծիծաղելի է եւ զայրացուցիչ»,- նկատել է Ֆիշեթին:Հարկերի ուղղությամբ մասնագիտացած մի քանի փաստաբան The New York Times-ին ասել են, որ շատ անսովոր կլինի ընկերությանը մեղադրանքներ առաջադրել միայն արտոնություններից հարկեր չվճարելու համար:Trump Organization-ը հիմնադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահի տատը: Իսկ Դոնալդ Թրամփն եղել է ընկերության տնօրեն մինչեւ 2017 թվականը: Trump Оrganization-ը կառավարում է տարբեր բիզնեսներ, ներառյալ՝ հյուրանոցներ, առեւտրային անշարժ գույք, գոլֆի ակումբներ: Tweet Դիտում՝ 2277