Համաշխարհային բանկն Ուկրաինային $350 միլիոնի վարկային միջոցներ կտրամադրի

25.06.2021 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #Ուկրաինա #վարկ
Ուկրաինան Համաշխարհային բանկից (ՀԲ) $350 միլիոն վարկ կստանա. hամապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երկրի կառավարության եւ ՀԲ-ի միջեւ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Միջոցները կուղղվեն համավարակի ընթացքում տնտեսության զարգացմանը, բնակչության խոցելի խմբերին սոցիալական աջակցությանը եւ պետական ինստիտուտների ուժեղացմանը»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով ՝ այդ միջոցների հաշվին Ուկրաինան «կկարողանա իրականացնել համակարգային նախագծեր հողի շուկայի արդար զարգացման համար, շարունակել գազի ոլորտի բարեփոխումները եւ ուժեղացնել վարկային շուկան»:

Համաշխարհային բանկն Ուկրաինային վարկեր է տրամադրում 1992 թվականից, այդ ընթացքում երկիրը տարբեր ծրագրերի շրջանակներում ստացել է ավելի քան $13 միլիարդ:
Դիտում՝ 1962
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW