Կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի հանդիպումը

24.06.2021 | 20:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սամվել Կարապետյան #«Տաշիր»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին:

Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։

Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:
Դիտում՝ 2240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW