2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #cashbackմարաթոն ակցիան, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը ներառյալ: Ակցիայի շրջանակում հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առեւտրային կետերում եւ ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ եւ փոխանակել միավորները cashback-ի հետ:Ակցիայի բազմաթիվ մասնակիցներն արդեն փոխանակել են կուտակված բոնուսային միավորները cashback-ի գումարի կամ կինոթատրոնի տոմսերի հետ: Բանկում հիշեցրել են, որ բոնուսային միավորները կուտակվում են հետեւյալ սկզբունքով՝- 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաեւ ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1.000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց, - 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1.000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,- բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,- բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:- gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչեւ 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով:Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2869