Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
23.06.2021 | 19:38 Գլխավոր էջ / Նորություններ /


Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի Զայցեւը զբաղեցնում է միջին եւ փոքր կորպորատիվ բիզնեսի ֆինանսական տնօրենի-ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը:
Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ.
- Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով՝ ՎՏԲ Բանկի դուստր բանկերի կոորդինացման ծառայության ղեկավար,
- Իլնար Իլշատի Շայմարդանով՝ փոխնախագահ, ՎՏԲ Խմբի դուստր ընկերություններում մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար,
- Ալեքսանդր Բորիսի Տեր-Ավանեսով՝ ՎՏԲ բանկ (ԲԲԸ) նախագահի առաջին տեղակալի - Վարչության նախագահի խորհրդական, բանկի ավագ փոխնախագահ:
Բացի այդ, հերթական ժամկետով (2 տարի) երկարաձգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահի եւ անդամների աշխատանքային պայմանագրերը․
- Իվան Գավրիիլի Տելեգին՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ,
- Սոֆյա Արայի Մաճկալյան՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ,
- Վերոնիկա Արամի Կարապետյան՝ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն,
- Արա Ռուդոլֆի Ավագյան՝ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,
- Վահագն Վոլոդյայի Դուրգարյան՝ Գլխավոր հաշվապահ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձավ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ 2004թ․ ապրիլին:
Ներկայումս Ռուսաստանում՝ մեծությամբ երկրորդ ՎՏԲ Բանկին են պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշներով զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքեր: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է մասնաճյուղային ցանցի մեծությամբ՝ 73 մասնաճյուղեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում:
Խմբագրության կողմից․
Հաշվի առնելով երկար տարիների աշխատանքային փորձը ՀՀ բանկային համակարգում՝ Արթուր Ջավադյանը վերահսկելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հետեւյալ ոլորտները․ Տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական զարգացումների մոնիթորինգ եւ համապատասխան հետազոտությունների իրականացում Կորպորատիվ կառավարման սկզբունքների եւ նորամուծությունների ներդնում (դասընթացների միջոցով) Արտաքին կապերի եւ գործընկերային ցանցի զարգացում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: