ՌԴ Կենտրոնական բանկ. Նոր ճգնաժամն անխուսափելի է

23.06.2021 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ Կենտրոնական բանկ #Ալեքսեյ Զաբոտկին #ճգնաժամ
Նոր ճգնաժամն անխուսափելի է, սակայն Ռուսաստանի Բանկը (ԿԲ) ունի անհրաժեշտ գործիքներ այդ իրավիճակի համար՝ տնտեսությանը եւ բնակչությանը աջակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԿԲ նախագահի տեղակալ Ալեքսեյ Զաբոտկինը:

«Ընթացիկ հակաճգնաժամային միջոցները ժամանակին համահունչ են, սակայն, երբ ճգնաժամն ավարտվի, դրանք պետք է դադարեցվեն, որպեսզի տնտեսությունը շարունակի զարգանալ բնականոն հունով: Բացի այդ, կիրառված միջոցները կմնան մեր զինանոցում, եւ եթե հաջորդ ճգնաժամը գա, իսկ այն անխուսափելիորեն կգա, մենք կօգտվենք այդ զինանոցից»,- Չաբոտկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով, Կենտրոնական բանկի տոկոսադրույքը գտնվում է նպատակային մակարդակի վրա եւ համապատասխանում է ավելի կոշտ դրամավարկային քաղաքականությանը: «Ուստի գլոբալ դրամավարկային քաղաքականության խստացումը նվազագույն կերպով կազդի մեր ապագա որոշումների վրա»,- եզրափակել է Զաբոտկինը:
Դիտում՝ 2252
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW