Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը՝ օնլայն առեւտրի խթանման միջոց

23.06.2021 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրոնային ՀԴՄ #ՊԵԿ #օնլայն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնել է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման եւ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։

«Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր եւ ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առեւտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։

Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առեւտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի եւ կոմիտեի միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ-ում նշել են նաեւ, որ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։ Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։

Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը եւ QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։
էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ եւ անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։

ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը եւ ինտեգրման համար անհրաժեշտ հավաստագիրը։


Դիտում՝ 4043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW