Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի հարցազրույցից, որը նա տվել է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսին: Պետության դերի մասինԱշխարհում պետությունների դերը լրջորեն աճում է, եւ դա հնարավոր չէ կանգնեցնել, քանի որ հասարակության կողմից կա մեծ պահանջարկ, եւ պետությունը ձգտում է բավարարել այն: Լավ նորությունն այն է, որ պետությունները դառնում են հաճախորդակենտրոն: Բացասական հետեւանքներն այն են, որ սա կարճաժամկետ հաճախորդակենտրոնություն է, այսինքն՝ պոպուլիզմ: Մենք տեսնում ենք, որ աշխարհում ռազմավարական, երկարաժամկետ լուծումների մեծ պակաս կա: Պետությունները գնալով ավելի շատ են գիտակցում, որ իրենք մրցակցային հարաբերությունների մեջ են առաջադեմ ընկերությունների հետ, եւ բնակչությունը պահանջում է մեկ հպումով պետական ծառայություններ: Կարծում եմ, պետությունն ի վերջո կհաղթահարի այս մարտահրավերը՝ թվային փոխակերպումը: Բայց թե որտեղ նա կանգ կառնի՝ մեծ հարց է:Գլոբալիզացիայի մասինԿարծում եմ, որքան էլ տարօրինակ է, գլոբալիզացիայի գործընթացը եւս կաճի, քանի որ աշխարհում շատ քչերին կհաջողվի ամբողջական տեղայնացում իրականացնել: Նույնիսկ այնպիսի մեծ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը, չեն կարողանա ամբողջությամբ տեղայնացնել ամեն ինչ իրենց սահմաններում: Իսկ մնացածը, կառավարման եւ տեխնոլոգիական համակարգերի բարդության աճի հետ մեկտեղ, ստիպված կլինեն էլ ավելի շատ առեւտուր իրականացնել: Հետեւաբար, այս երկու միտումները գոյատեւելու են միասին: Որքան ժամանակ՝ չգիտեմ, կարծում եմ, ոչ թե 10 տարի, այլ ավել:Տնտեսական աճի շարժիչ ուժը կդառնան առաջին հերթին տեխնոլոգիաները, եւ կհաղթեն այն երկրներն ու ընկերությունները, որոնք հաջողությամբ կյուրացնեն նոր տեխնոլոգիաները: Ի վերջո, հաղթողներ կլինեն նրանք, ովքեր կկարողանան արդիականացնել իրենց կրթական համակարգերը:Տեղային պայթյունների մասինՀասարակական կառուցվածքի եւ կառավարման գոյություն ունեցող մոդելները բացարձակապես հարմարեցված չեն այն նոր տեխնոլոգիական աշխարհին, այն արագություններին, որոնցում մենք այսօր հայտնվում ենք: Տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ: Ես գտնում եմ, որ ոչ մի պետություն չի անցել փորձություն ոչ համավարակի, ոչ էլ տեխնոլոգիաների միջոցով: Կարվեն եզրակացություններ: Պետությունն ընդհանուր առմամբ իր բնույթով շատ արագ մեխանիզմ չէ, եւ դա, միգուցե, լավ է: Բայց գրեթե բոլոր պետություններում, այս կամ այն պատճառով, մենք տեսնում ենք ոլորտների մեծ մաս, որոնցում կա զգալի լարվածություն: Պետական առաջնորդների եւ երկարաժամկետ լուծումների հետ կապված մեծ խնդիր կա, բայց ոչ այն պատճառով, որ մայրերը դադարել են առաջնորդներ ծննդաբերել, պարզապես այսօր մարդկանց այլ կատեգորիաներ են պահանջված: Հաշվի առնելով, որ մեծ թվով հարցերի պատասխաններ չկան, սկսվում է իրավիճակային կառավարում, ընթացիկ հավասարակշռության պահպանում: Ոչ ոք չի կարող նայել հորիզոնից այն կողմ: Այդպիսին է արագությունը, եւ համավարակը խթանել է այդ արագությունը: Դա կավարտվի ինչ-որ տեղային հակասություններով, պայթյուններով, բայց, այնուամենայնիվ, գնալով ավելի շատ կպահանջի գլոբալ վերաիմաստավորում, թե ինչպես պետք է կառուցվեն պետական կառավարման եւ հասարակական կառուցվածքի համակարգերը: Tweet Դիտում՝ 2113