Viber մեսենջերը հարցում է իրականացրել ԱՊՀ տարբեր երկրների օգտատերերի շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքն առցանց գնումների նկատմամբ: Ուսումնասիրությանը մասնակցել է Հայաստանի ավելի քան 100 բնակիչ:Առցանցը հաղթում է Viber-ի օգտատերերի ճնշող մեծամասնությունը (77%) գնումներ է կատարում առցանց: Վերջին տարվա ընթացքում հարցվածների 56%-ը սկսել է առավել հաճախ առցանց գնումներ կատարել. դրան նպաստել է համավարակը, քանի որ ինքնամեկուսացման շրջանում շատերը չէին կարողանում այցելել խանութներ: Հարցվածների կեսը ամիսը մի քանի անգամ առցանց գնումներ է կատարում, իսկ 42%-ը՝ տարին մի քանի անգամ։ Առցանց գնումների իրական երկրպագուները, սակայն, այդքան էլ շատ չեն. շաբաթական մի քանի անգամ առցանց գնումներ է կատարում հարցվածների միայն 8%-ը:Նորաձեւություն եւ առօրյա կյանքԱմենատարածված ապրանքատեսակները, որոնք Viber-ի օգտատերերը նախընտրում են գնել առցանց, հագուստն է, կոշիկն ու տարատեսակ աքսեսուարները. հարցվածների 56%-ը նշված ապրանքներն ամենից հաճախ գնում է համացանցում: Լավագույն հնգյակը ներառում է նաեւ տնային պարագաները (43%), կենցաղային տեխնիկան եւ էլեկտրոնիկան (31%), կոսմետիկան եւ խնամքի միջոցները (28%), ինչպես նաեւ հոբբիի հետ կապված պարագաները (23%): Իսկ հարցվածների 11%-ը նշել է, որ գրեթե ամեն ինչ գնում է առցանց։Գումար եւ ժամանակԱռցանց գնումների հիմնական առավելությունը, ըստ Viber հետազոտության մասնակիցների 38%-ի, տարբեր վաճառողների կողմից առաջարկվող գների համեմատության եւ լավագույն տարբերակի ընտրության հնարավորությունն է: 30%-ը գնահատում է ժամանակի խնայողությունը. առցանց կարելի է շատ ավելի արագ գտնել ցանկալի ապրանքը։ 23%-ի համար կարեւոր նշանակություն ունեն այլ օգտատերերի կարծիքներն ու մեկնաբանությունները (օգնում է գտնել լավագույն ապրանքը), իսկ 10%-ն ուրախ է, որ առցանց գնումների շնորհիվ համավարակի ընթացքում ստիպված չէ այցելել մարդաշատ վայրեր։Բջջային աշխարհViber օգտատերերի մեծամասնության համար առցանց գնումներ կատարելու հիմնական գործիքը սմարթֆոնն է. հարցվածների 72%-ը նախընրում է սմարթֆոնը, 28%-ը՝ համակարգիչը: Նաեւ պատվերների վճարման համար են հարցման մասնակիցներն առավել հաճախ ընտրում թվային միջոցները. 69%-ը նախընտրում է վճարել առցանց բանկային քարտով, 13%-ը՝ քարտով առաքման ժամանակ, եւ միայն յուրաքանչյուր հինգերորդը՝ 19%-ը, նախընտրում է վճարել կանխիկ: Tweet Դիտում՝ 1495