Visa B2B Connect՝ SWIFT-ի այլընտրանք ՌԴ կորպորատիվ հաճախորդների համար
23.06.2021 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ visa.com

Ինչպես հաղորդում է RBC-ն, նոր ծառայությունը հնարավորություն կտա իրականացնել անդրսահմանային վճարումներ ընկերությունների միջեւ այն հարթակի միջոցով, որն արդեն գործում է աշխարհի 97 երկրներում: Հարթակն օգտագործում է «մեկը բոլորին» միացումը, որի շնորհիվ կրճատվում է վճարումը մշակելու համար անհրաժեշտ թղթակից փոխանցումների թիվը: Սկզբնական փուլում նախագիծը կգործարկվի Մոդուլբանկի հետ գործակցությամբ:
Ներկայումս գործարքն իրականացնելու համար վճարային հաղորդագրությունները սովորաբար ուղարկվում են SWIFT-ի միջոցով` միջնորդ բանկի օգնությամբ: Visa-ի ծառայության շրջանակում միջոցներ փոխանցելու համար SWIFT-ը չի կիրառվում:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք b2b հատվածը եւ սպասում, որ հսկայական աճ կգրանցվի այս հատվածի վճարումների թվայնացման ուղղությամբ: Ներկայումս քարտերի օգնությամբ բիզնես վճարումների չնչին տոկոսն է իրականացվում, ուստի աճի հսկայական ներուժ կա այստեղ»,- ասել է Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բերները՝ հավելելով, որ ընկերությունն աշխատում է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր բիզնեսի հետ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: