ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար

23.06.2021 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ԵԱՏՄ #ծխախոտ
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ մտցնելու փորձերին հակազդելու միջոցները։

Բացատրական տեղեկանքում նշվում է, որ խոսքը գնում է այն արտադրանքի մասին, որը «ԵԱՏՄ անդամ այլ պետությունների անբարեխիղճ անձանց կողմից ՌԴ է ներկրվում երրորդ երկրներ արտահանելու անվան տակ», սակայն մաքսանենգ ապրանքը մնում է Ռուսաստանի տարածքում:

Նմանօրինակ ապօրինի գործողություններին հակազդելու համար առաջարկվում է սահմանել  քրեական պատասխանատվություն՝ Ռուսաստանի օրենսդրության մակարդակով։
Դիտում՝ 1050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai