Credit Suisse-ը գնահատել է համաշխարհային բարեկեցության մակարդակը

22.06.2021 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Credit Suisse #Global Wealth Report
2020 թվականին տնային տնտեսությունների բարեկեցությունն ամբողջ աշխարհում աճել է 7,4%-ով, չնայած այն դժվարություններին, որոնք բխում էին կառավարությունների եւ կենտրոնական բանկերի կողմից ձեռնարկված միջոցներից՝ COVID-19 համավարակի տնտեսական ազդեցությանը դիմակայելու համար:

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է շվեյցարական Credit Suisse բանկի ամենամյա Global Wealth Report-ում: Համաշխարհային ընդհանուր բարեկեցությունն աճել է $28,7 տրիլիոնով՝ տարեվերջին կազմելով $418,3 տրլն:

Տարածաշրջանային տվյալները վկայում են, որ ընդհանուր բարեկեցությունը Հյուսիսային Ամերիկայում աճել է $12,4 տրիլիոնով, իսկ Եվրոպայում՝ $9,2 տրիլիոնով: Անցած տարի այս երկու տարածաշրջաններին բաժին է ընկել բարեկեցության հիմնական աճը, մինչդեռ Չինաստանում աճը կազմել է $4,2 տրլն, իսկ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (բացառությամբ Չինաստանի եւ Հնդկաստանի) բարեկեցությունն աճել է $4,7 տրիլիոնով:

Միաժամանակ, 2020թ. վերջին ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Լատինական Ամերիկայում գրանցվել է ընդհանուր բարեկեցության անկում: Հնդկաստանում ընդհանուր բարեկեցությունը նվազել է $594 միլիարդով, կամ 4.4%-ով: Իսկ Լատինական Ամերիկան ցուցադրել է բոլոր մակրոտարածաշրջանների ամենավատ արդյունքը. ընդհանուր բարեկեցության անկումն այստեղ կազմել է 11,4% կամ $1,2 տրլն:

Credit Suisse-ի փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա 5 տարիների ընթացքում համաշխարհային բարեկեցությունը կաճի 39%-ով եւ 2025 թվականին կհասնի $583 տրիլիոնի: Միաժամանակ, աճի 42%-ը բաժին կհասնի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին (ներկայումս դրանց մասնաբաժինը կազմում է 33%): Ակնկալվում է, որ մեկ շնչի հաշվով բարեկեցությունը կաճի 31%-ով եւ կանցնի $100 հազ. ցուցանիշը: Միլիոնատերերի թիվը եւս զգալի կաճի եւ կկազմի 84 մլն:
Դիտում՝ 2079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW